Ավստրալացի գիտնականները գտել են Զիկա տենդի համաճարակի կանխման միջոցը
International newsԱվստրալացի գիտնականները կարծում են, որ հայտնաբերել են գործուն միջոց, որը թույլ կտա կանխել Զիկա տենդի համաճարակի տարածումը:
Այս մասին պատմել Է Մելբուռնում բազավորված «Վերացնենք դենգեն» միջազգային ծրագրի տնօրեն պրոֆեսոր Սքոթ Օ’Նիլը:
Նրա ղեկավարությամբ մշակվել Է դենգե տենդի վիրուսը տարածող մոծակների դեմ պայքարի բացառիկ մեթոդ: Ինչպես հայտնել Է գիտնականը, մասնագետներն առանձնացրել են վոլբախիա մանրԷի հատուկ շտամ եւ դրանով վարակել միջատներին: Դրա շնորհիվ մոծակները լիակատար կայունություն են ձեռք բերել դենգե վիրուսային վարակի նկատմամբ՝ կորցնելով այն տարածելու ունակությունը:
«Զիկա տենդի վիրուսը մեծապես նման Է դենգեին,- նշել Է Սքոթ Օ’Նիլը:- Դրանք երկուսն Էլ դասվում են ֆլավիվիրուսների նույն ընտանիքին եւ տարածվում են Aedes Aegypti մոծակների կողմից: Մենք կարծում ենք, որ մեր տեխնոլոգիաների շնորհիվ կհաջողվի արգելափակել Զիկա վիրուսը ճիշտ այնպես, ինչպես եւ դենգեի դեպքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: