Թուրքիայի վարչապետի ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել
International newsԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին, որն ուղեւորվում էր Մարդին, պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը, ձեռքով պատրաստած պայթյուցիկ սարքի պայթյունի արդյունքում, որը տեղի է ունեցել քաղաքի Հանրապետական հրապարակով անցնելու ժամանակ, մի մարդ վիրավորվել է:
Ոստիկանությունը միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսել: Մարդինում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: