Պետդեպը հորդորել է ԱՄՆ-ի քաղաքացիներին՝ խուսափել Թուրքիայի հարավարեւելյան շրջաններ ուղեւորություններից
International newsԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հանձնարարական է հրապարակել իր երկրի քաղաքացիների համար, որում նախազգուշացնում է Թուրքիայի հարավարեւելյան շրջաններ, մասնավորապես, Սիրիայի հետ սահմանամերձ տարածք ուղեւորությունների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դրա պատճառ է նշվել «միջազգային եւ տեղական ահաբեկչական խմբավորումների կողմից աճող սպառնալիքը»:
Նախազգուշացվել է, որ ահաբեկիչների թիրախներ կարող են դառնալ ժողովրդականություն վայելող տուրիստական օբյեկտները ամերիկյան կառավարությանը պատկանող շենքերը, ոստիկանությունը եւ Թուրքիայի իշխանության այլ տեղական մարմիններ:
Բացի այդ, առկա է մարդկանց առեւանգումների սպառնալիք, հատկապես հարավ-արեւելքում: Այստեղ վտանգ են ներկայացնում նաեւ Սիրիայի տարածքից գնդակոծումները: