Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում. Վ. Բաղդասարյան
PoliticsԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի ստեղծման մասին, զարմանք արտահայտելով հայտարարեց. «Ես զարմանում եմ, որ բոլորին հետաքրքրում է բացառապես պորտֆելների հարցը»:
Ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարության, թե ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը նման է դրամայի ու ամուսնության, որին ինքը հուզմունքով է հետեւում, Վ. Բաղդասարյանն ասաց. «Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում»:
Orer.am-ի այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն ռեալ է համարում ԲՀԿ-ի այն հարտարարությանը, որ չի բացառվում, որ 2017թ. կլինի խորհրդարանական մեծամասնություն ու այդ ժամանակ նոր պարզ կլինի, թե ով ում հետ է համագործակցելու, Վահրամ Բաղդասարյանը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Մի ընկեր ունեմ, մի անգամ նրան մոտենում է թոռնիկն ու ասում՝ պապիկ, մի գաղտնիք եմ ուզում իմանալ, որ բոլորին ասեմ: Հիմա ԲՀԿ-ն է: Երբ մեծամասնություն կազմեն, այն ժամանակ էլ կտեսնենք: ՀՀԿ-ից հետո ես ամեն ինչ ռեալ եմ համարում»:
Սոսե Չանդոյան