Ուկրաինայի կառավարությունը պաշտոնաթող կլինի թեկուզ մեկ նախարարի փոխելու դեպքում. Յացենյուկ
International newsՈւկրաինայի գործող կառավարությունն ամբողջ կազմով պաշտոնաթող կլինի, եթե Գերագույն ռադան փոխի թեկուզ մեկ նախարարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանում հայտարարել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը՝ ելույթ ունենալով կառավարության հետ հարց ու պատաս խանի ժամի ընթացքում:
«Մենք հստակ հայտարարել ենք հետեւյալը. մենք բոլորս եկել ենք մեկ թիմով եւ այսուհետեւ Էլ աշխատելու ենք մեկ թիմով, եւ եթե որոշում ընդունվի այն մասին, որ այդ թիմը պետք Է փոխվի, մենք կհեռանանք բոլորս միասին: Բայց մենք պայքարելու ենք մինչեւ վերջին հնարավորությունը»,-
Փետրվարի 4-ին չորս նախարարներ, ովքեր ավելի վաղ տարբեր պատճառներով հրաժարական Էին տվել, հետ են վերցրել իրենց դիմումները: Յացենյուկը հայտարարել Է. «Մենք հետեւյալ սկզբունքն ունենք. մեկը՝ բոլորի եւ բոլորը՝ մեկի համար», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: