Brent տեսակի նավթի գինն ընկել է բարելի դիմաց 33,84 դոլարից
International newsԱՄՆ-ում դոլարի աճի ֆոնին նավթի գները վերսկսել են անկումը : Ներդրողներին շարունակում է մտահոգել բարձր ծավալների վառելիքի մատակարարման համատեքստում պահանջարկի նվազումը:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում նվազել է բարելի դիմաց 33,84 դոլարից:
WTI նավթի ֆյուչերսների արժեքները նյույորքյան ապրանքային բորսայում կրճատվել են մինչև բարելի դիմաց 31,12 դոլար:
Այս շաբաթվա սկզբին Brent նավթի գները նվազել են 2,6, իսկ WTI-ինը՝ 7,4 տոկոսով: