Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ԵԱՀԿ-ի պատվիրակությունների ղեկավարների ժամանումը Մինսկի շփման խմբի հետ խորհրդակցություններին հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Նախատեսված խորհրդակցությունները պետք է անցկացվեն նույն ձևաչափով, ինչպես նախորդ փուլերում: Ուկրաինան կներկայացնի Լեոնիդ Կուչման, Մոսկվան՝ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխաիլ Զուրաբովը, և ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին: Աշխարհազորայինների կողմից խորհրդակցությանը կմասնակցի Դոնեցկի Ինքնավար Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը, ինչպես նաև Լուգանսկի Ինքնավար Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Իգոր Պլոտնիցկին և խորհրդարանի ղեկավար Ալեքսեյ Կարյակինը: