Մխիթարյան, Ռոյս, Օբամեյանգ եռյակը շրջափակման մեջ կլինի «Հերտա»-ի հետ հանդիպմանը
SportԴորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի 2015-2016 մրցաշրջանի 20 -րդ տուրի հանդիպումը կանցկացնի Բեռլինի «Օլիմպիաշտադիում» մարզադաշտում՝ հյուրընկալվելով Բեռլինի «Հերտա» թիմին:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Բորուսիա Դորտմունդ» ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է մեկնարկային կազմում:
Թոմաս Տուխելը խաղադաշտ դուրս կբերի իր մարտական կազմը՝ 4-1-2-3 մարտավարությամբ: «Բորուսիա Դորտմունդ » -ի դարպասը կպաշտպանի Ռոման Բյուրկին, պաշտպանությունում կխաղան Հյումելսը և Սոկրատիսը, իսկ կենտրոնում՝ Պիսչեկը և Շմելցերը ՝ համապատասխանաբար աջ, և ձախ եզրերում: Մեկ ետ քաշված կիսապաշտպան Վայգելը կխաղա կենտրոնում, Գյունդողանը և Կագավան՝ ավելի առաջ քաշված դիրքում: Մխիթարյան, Ռոյս, Օբամեյանգ եռյակը շրջափակման մեջ կլինի:
Բեռլինի «Հերտա» թիմի գլխավոր մարզիչ Պալ Դարդաին դորտմունդյան եռյակին կփորձի խոչընդոտներ ստեղծել իր 4 պաշտպաններով և 2 ետ քաշված կիսապաշտպաններով և իր կիսադաշտում կփորձի լիարժեք տիրել գնդակին: 4-2-3-1 մարտավարությամբ միայն հակագրոհները կարող են «Հերտա» -ին հաջողություն բերել: «Բորուսիա Դորտմունդ» -ի հարձակվողները կխաղան 3-ը 6-ի դեմ: Մխիթարյանը կխաղա առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում, թիկունքից օգնության կգան Գյունդողանն ու Կագավան: Գաբոնցի հարձակվող Պիեր- Էմերիկ Օբամեյանգը կխաղա ՝ առաջ քաշված հարձակվողի դիրքում: Տուխելի թիմը նման դասավորվածությամբ փորձելու է ճեղքել հակառակորդ թիմի պաշտպանությունը՝ եզրերով և հեռահար հարվածներով:
