Ռուսաստանում հաշվարկել են՝ որքան կարժենա ճգնաժամի հաղթահարումը
International newsՌուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ հակաճգնաժամային ծրագրի իրականացումը կարժենա 600 մլրդ ռուբլի:
«Մեդուզա»-ն հայտնում է, որ նախարարի խոսքով ճգնաժամը Ռուսաստանում կարող է հաղթահարվել բյուջեից նման գումարների և «լրացուցիչ ծախսերի» հաշվին:
Նախարարն ընդգծել է, որ հակաճգնաժամային ծրագրի թիրախը բնակչության չպաշտպանված շերտերն են: