ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել ներս թողնել սահմանին կուտակված մոտ 35 հազար փախստականներին
International newsԵվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիային կոչ է արել թույլ տալ Սիրիայից փախստականների մուտքը երկիր:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, այս պահին սահմանին հավաքվել է մոտ 35 հազար սիրիացի, որոնք մարտական գործողությունների արդյունքում լքել են իրենց տները: Միայն փետրվարի 5-6-ին նրանց թիվը գրեթե կրկնապատկվել է:
Նոյեմբերին ԵՄ-ն Թուրքիային 3 մլրդ եվրո էր տրամադրել՝ հումանիտար աղետի մեջ գտնվող սիրիացիներին օգնելու համար:
Միևնույն ժամանակ, թուրքական Քիլիսի նահանգապետ Սուլեյման Թարսըզը հայտարարել էր, թե փախստականները սահմանին սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ են ստանում և նրանց Թուրքիա թողնելու անհրաժեշտություն չկա:
Այս պահի դրությամբ Թուրքիայում 2.5 մլն սիրիացի փախստական կա, ինչն ավելի է ցանկացած այլ երկրից:
2011 թվականին սկսված քաղաքացիական պատերազմի պատառով Սիրիան լքել է մոտ 4.6 մլն մարդ: Եվս 13.4 մլն մարդ, միջազգային կազմակերպությունների գնահատականներով, հումանիտար օգնության կարիք ունի երկրի ներսում: