Վրաստանում խոզի գրիպից մահացել է 10 մարդ
International newsshabat.am-ը գրում է.
Վրաստանում խոզի գրիպի A վիրուսից (H1N1) այս տարի գրանցվել է մահվան ելքով 10-րդ դեպքը: Այս մասին հայտնում է Վրաստանի Հասարակական առողջության վերահսկողության ազգային կենտրոնը:
35-ամյա տղամարդը հիվանդանոց է դիմել հունվարի 27-ին, նրա մոտ ախտորոշվել է H1N1 վիրուս: Չնայած բժիշկների ջանքերին՝ նրան չի հաջողվել փրկել:
Ձմեռային այս սեզոնին Վրաստանում լաբորատոր միջոցով հաստատվել է քաղաքացիների H1N1 վիրուսով վարակման 267 դեպք: