Ջիվան Չելոյանցն առնչություն չի ունեցել «Ուլիս» ակումբի հետ
SportՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փետրվարի 7-ին հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերում է Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Ջիվան Չելոյանցի` Երևանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբի հետ ունեցած առնչությանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Ուլիս» ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով Հայաստանի առաջնությանը չմասնակցելու տեղեկատվական հոսքերում հրապարակումներ են եղել նաև այն մասին, որ իբր ակումբի հետ առնչություն է ունեցել Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Ջիվան Չելոյանցը։
«Իրականում հայտնի գործարարը «Ուլիս» ակումբի հետչէր կարող առնչություններ ունենալ և երբեք չի ունեցել,շատ պարզ պատճառով, քանի որ Ջիվան ՉելոյանցըԵրևանի «Բանանց» ակումբի հովանավորն է և իրներդրումներն ու կառավարման փորձը կիրառում է հենցայդ ա կումբում»,- ասված է ՀՖՖ հայտարարության մեջ։