Բարսելոնան կրկնել է Գվարդիոլայի գլխավորության ժամանակ գրանցված ռեկորդը
SportԿատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է «Լևանտեին»:
Այսպիսով, կատալոնական ակումբն անպարտելի շարքը հասցրել է 28 խաղի:
Ինչպես տեղեկացնում է «Mister Chip»-ը, «Բարսելոնան» Լուիս Էնրիկեի գլխավորությամբ կրկնել է ակումբային ռեկորդը, որը գրանցվել էր նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոալայի աշխատանքի ժամանակ:
Բացի այդ, իսպանացի մասնագետի համար այս հաղթանակը 80-րդն էր անցկացրած 100 խաղերում: