Հոնդուրասում 200 000 մարդ մասնակցել է Զիկա վիրուսի դեմ պայքարի շաբաթօրյակին
International newsՀոնդուրասում 200 000 մարդ է մասնակցել Զիկա վիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում անցկացվող մեկօրյա աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` երկրի բնակիչները զինվել են գոգաթիակներով, բահերով և այլ կենցաղային իրերով և մանրակրկիտ մաքրել են տները, ախտահարել են լճացած ջրամբարները, որտեղ կարող էին բնակվել վիրուսը տարածող մոծակները:
Համընդհանուր մաքրման աշխատանքներին միացել են քաղծառայողները, ուսանողները և զինծառայողները:
Հոնդուրասում փետրվարի 2-ին արտակարգ դրություն է սահմանվել` կապված Զիկա տենդի տարածման հետ: Երկրի նախագահը 10 մլն դոլար է հատկացրել վիրուսի դեմ պայքարին: Երկրում մոտ 4400 հիվանդ կա:
Արտակարգ դրություն է սահմանվել նար Պուերտո Ռիկոյում:
Հունվարի 27-ի դրությամբ` վիրուսով հիվանդանալու դեպքեր են գրանցվել Հյուսիսամերիկյան, Հարավամերիկյան և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանների 27 երկրներում: