ԱՄՆ-ում ռեկորդային թվով մարդիկ հրաժարվում են քաղաքացիությունից
International news2015-ին 4279 մարդ հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից, որը ռեկորդային ցուցանիշ է:
Ինչպես հայտնում է The Wall Street Journal պարբերականը` մեջբերելով ԱՄՆ ֆիննախի տվյալները, 2015-ը երրորդ անընդմեջ տարին է, որի ավարտին քաղաքացիությունից հրաժարվելու ռեկորդ է սահմանվել:
Այս տվյալները վերահսկող իրավաբան Էնդրու Միթչելի խոսքով` դա պայմանավորված է «ԱՄՆ հարկային օրենքներին հետևելու հետ կապված հոգսերով ու ծախսերով»:
ԱՄՆ օրենսդրության համաձայն` արտասահմանում բնակվող ԱՄՆ քաղաքացիները կրկնակի հարկման են ենթարկվում:
Պարբերականի ընդգծմամբ` քաղաքացիությունից հրաժարվելու պատճառներից մեկն էլ 2015-ին ուժի մեջ մտած օրենքն է, որով արտասահմանյան բանկերը պարտավորվում են ԱՄՆ հարկային ծառայությանը տեղեկություններ տրամադրել է իրենց ամերիկացի հաճախորդների հաշիվների մասին: