Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կփակվի ցերեկային ժամերին` թռիչքուղու վերանորոգման համար
International newsԹբիլիսիի միջազգային օդանավակայանը կփակվի մարտի 1-ին և կվերաբացվի հուլիսի սկզբին, երբ ավարտվեն օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է Georgia today-ը` այս 4 ամսվա ընթացքում օդանավերը չեն կարողանա օդ բարձրանալ կամ վայրէջք կատարել ցերեկային ժամերին: Ցուցակագրված չվերթները կչեղարկվեն կամ կհետաձգվեն մինչև գիշեր:
Այս տեղեկությունը հաստատել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ղեկավարությունը, իսկ չվերթները հետաձգելու կամ չեղարկելու մասին որոշումը կկայացնեն թռիչքն իրականացնող ավիաընկերությունները: