Ճապոնիայում 1,7 կմ-անոց` աշխարհի ամենաբարձր շենքից կրկնակի բարձր երկնաքեր կկառուցվի
International newsՃապոնիայում կլիմայական փոփոխություններին դիմակայելու համար «մեգա քաղաք» է կառուցվում, որն ստացել է «Հաջորդ Տոկիո» անվանումը:
The Daily Mail-ի հաղորդմամբ` ֆուտուրիստական քաղաքի կենտրոնում ճարտարապետները մտադիր են մեկ մղոն (1700 մ) բարձրությամբ երկնաքեր կանգնեցնել՝ կրկնակի բարձր Դուբայի հայտնի «Բուրջ Խալիֆա» աշտարակից (828 մետր)։
Նախատեսվում է, որ Sky Mile Tower երկնաքերը բնակարան կապահովի 55 000 մարդու համար, ինչպես նաև համալրված կլինի առևտրի սրահներով, ռեստորաններով, մարզասրահներով, հյուրանոցներով և հիվանդանոցներով: Այն կկառուցվի վեցանկյուն տեսքով, քանի որ դա ամենադիմացկուն դիզայնն է քամու նկատմամբ:
Իսկ քաղաքն ամբողջությամբ կկառուցվի մինչև 2045 թվականը և կունենա 500 000 բնակիչ:.jpg)