Peugeot-ն 427.6 մլն եվրո փոխհատուցում կվճարի Իրանին պատժամիջոցների ընթացքում կրած վնասի համար
International newsPeugeot ֆրանսիական ավտոկոնցեռնը հունվարին Փարիզում կնքված համաձայնագրով պարտավորվում է 427.6 մլն եվրո վճարել Իրանին` որպես փոխհատուցում պատժամիջոցների կիրառման ժամանակ իրանցի ավտոարտադրողների կրած կորստի համար:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին տեղեկացրել է Iran Khodro ընկերության գլխավոր տնօրենը: Նշվում է, որ իրանցի ավտոարտադրողները մեծ կորուստներ են կրել` երկրից ֆրանսիական ընկերության հեռանալով:
427,6 մլն եվրո փոխհատուցումը Իրանը կստանա անվճար ավտոպահեստամասերի տեսքով: Բացի այդ, ֆրանսիական ընկերությունը մասնագետներ կուղարկի Իրան` հետևելու որակյալ մեքենաների արտադրությանը: