ՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել համագործակցությունը Վրաստանի հետ. Ապատուրայ
International newsՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել փոխգործակցությունը Վրաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն «կուժեղացնի Վրաստանի հետ համագործակցությանն ուղղված քայլերը» այն որոշումների շրջանակներում, որոնք ընդունվել են դաշինքի՝ 2014 թվականի սեպտեմբերին Ուելսում կայացած գագաթնաժողովում: «Վրաստանի համար ավելի լավ է՝ շեշտը դնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության փաթեթի իրագործման, այլ ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելու Գործողությունների ծրագիր ստանալու վրա»,- ասել է Ապատուրայը:
Նա նշել է, որ այպես կոչված Գործողությունների ծրագիրը «ժամանակին ստեղծվել է որպես քաղաքական գործիք, եւ այն չպետք է ունենա քաղաքական այն նշանակությունը, որն այժմ տրվում է դրան»: «Վրաստանի համար ավելի լավ է՝ շեշտը դնել Փաթեթի իրագործման վրա, քանի որ Գործողությունների ծրագիր ստանալն այժմ չի հաջողվում»,- նշել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: