Մոդրիչ. Չենք կարող հույս ունենալ, որ ամեն անգամ հաղթելու ենք 5:0 կամ 6:0 հաշվով
Sport«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով հաղթական գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Գրանադա» - «Ռեալ» (1:2) հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Խաղից առաջ ինձ ասել էին, որ պետք է ավելի շատ հարվածներ կատարեմ դարպասի ուղղությամբ: Ես 2-3 հարված կատարեցի: Մենք չենք կարող հույս ունենալ, որ ամեն անգամ հաղթելու ենք 5:0 կամ 6:0 հաշվով: Արտագնա հանդիպումները բարդ են, բայց մենք կամք ցուցաբերեցինք և գոլային պահեր ունեցանք: Պետք է շարունակենք նույն ոգով: «Ռեալը» կարող է ավելի լավ խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում,-Մոդրիչի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Լուկա Մոդրիչը մասնակցել է Իսպանիայի ընթացիկ առաջնության 22 խաղի, խփել է 1 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում: Այժմ «Ռեալն» ունի 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: