Կուրտուա. Փորձելու ենք տեղ զբաղեցնել առաջին յոթնյակում
Sport«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից (1:1) հետո հայտարարել է, որ իր թիմը պետք է փորձի կենտրոնանալ գավաթի խաղարկության և Չեմպիոնների լիգայի հանդիպումների վրա:
-Նման խաղերում երբեք չես ցանկանում պարտվել: Մենք բավականաչափ գոլային պահեր ունեինք, բայց պետք է ընդունենք այս արդյունքը: Լավ ոչ-ոքի է, այն մեզ ինքնավստահություն կհաղորդի, քանի որ ապացուցեցինք՝ կարողանում ենք պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» նման թիմերի դեն: Խաղի սկզբում շատ աշխատանք կատարեցի, բայց աստիճանաբար թիմակիցներս տեղաշարժվեցին դեպի մրցակցի տուգանային:
Մենք առաջին քառյակին շատ ենք զիջում, ուստի փորձելու ենք թոփ-7-ում տեղ զբաղեցնել; Այժմ «Չելսիի» համար կարևորն Անգլիայի գավաթն ու Չեմպիոնների լիգան են,-Կուրտուայի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:
ԱՊԼ-ի 25-րդ տուրից հետո «Չելսին» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, իսկ չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 47 միավոր: