Մեսսին վաղը վիրահատության կենթարկվի
Sport«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին վաղը՝ փետրվարի 9-ին վիրահատության կենթարկվի:
Ինչպես հայտնում է «sport.es»-ը, վիրահատությունը կկատարվի ֆուտբոլիստի երիկամներից քարերի հեռացման համար:
Նշվում է, որ արգենտինացին բաց կթողնի Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի «Վալենսիայի» դեմ պատասխան հանդիպմանը, բայց պատրաստ կլինի Լա լիգայի առաջիկա տուրի «Սելտայի» դեմ հանդիպմանը: