Թուրքիան կիբեր հարձակմանն ամենաշատը ենթարկվող իններորդ պետությունն է
International newsԹուրքիան զբաղեցրել է իններորդ հորիզոնականն աշխարհում ամենաշատը կիբեր հարձակման ենթարկվող երկրների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Համաձայն թուրքական պաշտպանական STM ընկերության տվյալների` ամենաշատ կիբեր հարձակման ենթարկվող երկրների շարքը գլխավորում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան:
Զեկույցում նշվում է նաև, որ ապագայում կիբեր հարձակումների ենթարկվելու սպառնալիքներն ավելի կարող են մեծանալ: