Մխիթարյանը «Շտուտգարտ»-ի դեմ խաղում «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում է
SportԳերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն փետրվարի 9-ին կհյուրընկալվի «Շտուտգարտ»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Kicker-ը կայքը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հավանական մեկնարկային կազմը:
Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում նշվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը:
«Բորուսիա»-ն կխաղա հետեւյալ մեկնարկային կազմով. Ռոման Բյուրկի, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Իլկայ Գյունդոգան, Յուլիան Վայգլ, Սինձի Կագավա, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ:
Կայացած 20 տուրից հետո «Բորուսիա»-ն վաստակած 45 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: «Շտուտգարտ»-ն ունի 24 միավոր եւ 12-րդն է: Առաջատարը «Բավարիա»-ն է, որն ունի 51 միավոր, իսկերրորդ հորիզոնականում գտնվող «Հերտա»-ն 10 միավորով ետ է «Բորուսիա»-ից: