Գերմանիայում գնացքների բախման զոհերի թիվը հասել է ութի
International newsՌոզենհայմ քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հավաստել Է, որ Բավարիայում մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով զոհվել Է ութ մարդ, վիրավորների թիվը հասնում Է 150-ի, նրանցից 50-ի վիճակը ծանր Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ այն մասին, որ Բավարիայում երկաթուղային աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է ութի, հաղորդել Էր Bild թերթը:
«Այո, ես կարող եմ հաստատել, որ ներկայում աղետի հետեւանքով զոհվածները ութն են: Հիսուն մարդ ծանր վիրավոր Է, եւս շուրջ 100 մարդ թեթեւ վերքեր Է ստացել»,- ասել Է նա:
Ոստիկանությունում հայտնել են, որ աղետի վայրում շարունակվում Է ավերակների հավաքումը, իսկ զոհերի թիվը կարող Է աճել:
Բախումը տեղի Է ունեցել փետրվարի 9-ի վաղ առավոտյան Բավարիայում՝ Բադ Այբլինգ քաղաքի մոտ: Այժմ պատահարի վայրում աշխատում են շուր 100 փրկարարներ ու բժիշկներ, ինչպես նաեւ մի քանի փրկարար ուղղաթիռ: Խոսքը տարածաշրջանային երկու գնացքների ճակատային բախման մասին Է, աղետի պատճառները դեռեւս հայտնի չեն: