Պենտագոնը Կոնգրեսից 16,8 մլրդ դոլար Է պահանջել ռազմական հետախուզության ֆինանսավորման համար
International newsՊենտագոնը Կոնգրեսից 16,8 միլիարդ դոլար Է պահանջել 2017 թվականի պաշտպանական բյուջեի շրջանակներում ռազմական հետախուզության ֆինանսավորման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ փետրվարի 9-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Գերատեսչությունը վստահ Է, որ, հրապարակելով այս ընդհանուր թիվը, սպառնալիքի տակ չի դնում գաղտնի գործողությունները ռազմական հետախուզության ծրագրի շրջանակներում,- նշված Է հայտարարության մեջ:- Ռազմական հետախուզության ծրագրի բյուջեի մյուս ցուցանիշները կամ բուն ծրագրի մասին տեղեկատվություն չի հրապարակվի, քանի որ դրանք գաղտնիացված են մնում ազգային անվտանգության պատճառով»:
Ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պլանավորում Է 2017 ֆինանսական տարում Պենտագոնի բյուջեն սահմանել 582,7 միլիարդ դոլարի մակարդակում, ինչը մոտավորապես համապատասխանում Է ընթացիկ ծախսերին եւ հաշվի Է առնում առաջիկա երկու տարում պաշտպանության ծախսերի շուրջը՝ Կոնգրեսի հետ ձեռք բերված համաձայնությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: