ԱՄՆ պետդեպը կրկին Անկարային զայրացնող հայտարարություն է արել
International newsԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ընթացքում պաշտպանել է իր միտքն այն մասին, թե ԱՄՆ-ն Սիրիայի քրդական «
Քիրբին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ այս հարցով Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, սակայն որևէ մանրամասնություն չի հաղորդել այդ հանդիպման վերաբերյալ:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե արդյոք Քիրբին մնում է նախօրեին PYD մասին արած հայտարարությանը հավատարիմ, պետդեպի խոսնակն ասել է. «Այո, այդ հարցում մեր քաղաքականության մեջ փոփոխություններ չեն եղել»:
Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսըփետրվարի 9-ին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանից պահանջել են հստակեցնել ԱՄՆ պետդեպարտամենտիխոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունը` կապված Սիրիայի քրդական «Ժողովրդավարակ
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ումիթ Յալչընը մտահոգություն է հայտնել Քիրբիի խոսքերի առնչությամբ, որով ԱՄՆ պետդեպի խոսնակըհայտնել էր, թե «ԱՄՆ-ն PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում»: Նա ավելացրել էր, որ այս հարցում Թուրքիայի հետխորհրդակցությունները շարունակվում են: