Թեհրանը պատրաստ Է Էր Ռիադի հետ երկխոսություն վարել նավթաշուկայի իրադրության շուրջ
International newsԻրանը պատրաստ Է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել նավթաշուկայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թեհրանում հայտարարել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
«Մենք պաշտպանում ենք երկխոսության եւ համագործակցության բոլոր ձեւերը ՕՊԷՔ-ի անդամ երկրների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան»,-ասել Է Իրանի նավթի գերատեսչության ղեկավարը: Նա նաեւ ընդգծել Է, որ Պարսից ծոցի առանձին երկրներ, որոնք իրենց գործողություններով ցած են հրում նավթի գները, «բնավ Էլ տնտեսական շահեր չեն հետապնդում»:
Համաշխարհային բանկի՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի հարցերով գլխավոր տնտեսագետ Շանտայանան Դեւարաջանը փետրվարի 5-ին հայտարարել Է, որ Իրանի կողմից օրական 1 մլն բարելով նավթի արտահանման ավելացումը կարող Է նավթի գինը նվազեցնել 13 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: