«Շիրակ»-ում փորձաշրջան է անցնում նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն
SportԳյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաքից վերադառնալուց հետո շարունակում է նախապատրատվել ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակումբի պաշտոնական էջի տեղեկատվության համաձա յն, Գյումրիի թիմին է միացել նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն: 21-ամյա Ուդոն փորձաշրջան կանցնի «Շիրակ»-ի կազմում:
Նշենք, որ մինչ «Շիրակ»-ին միանալը Սոլոմոն Իմե Ուդոն 2014-15 գարնանային հատվածում հանդես է եկել «Արարատ»-ում, իսկ 2015-16 աշնանային հատվածում խաղացել է «Ուլիս»-ում: