OPEC-ը մտադրություն չունի նավթի արդյունահանումը կրճատելու
International newsOPEC-ի անդամ երկրները և այլ նավթարտադրողներ, այդ թվում Ռուսաստանը, մտադիր չեն կրճատել նավթի արդյունահանումը կարճաժակետ հեռանկարում:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է BP-ի ղեկավար Բոբ Դադլին:
Նավթ արտահանող երկրների կազմակերպություն (OPEC) նավթի գների կայունացման նպատակով նավթարդյունաբերող երկրների կողմից ստեղծված միջազգային միջկառավարական կազմակերպություն է։ ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում 12 երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Կատար, Լիբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր և Անգոլա։ Կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում։