Yerevan, 29.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրության փոփոխություններով ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկում ներառված են 12 օրենքներ

Society

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանi կողմից փետրվարի 10-ին ստորագրած՝ Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին հրամագրի երեք հավելվածները վերաբերում են Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկին, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատական կազմին և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կարգին։

Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկում ներառված են 12 օրենքներ։ Այսպես՝ Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Ընտրական օրենսգրքի (սահմանադրական օրենք)  հետ կապված փոփոխությունները մինչև 2016թ. մարտի 1-ը ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը պետք է ներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (համաձայնությամբ)։ Սահմանադրության փոփոխությո ւն ների 210-րդ հոդվածի 2-րդ մասով  նախատեսված  Ազգային ժողովի կանոնակարգի (սահմանադրական օրենք) հետ կապված օրենսդրական նախաձեռնությունն ՀՀ ԱԺ ներկայացնելու վերջնաժամկետն է 2016թ. նոյեմբերի 1-ը, պետք է ներկայացնեն ՀՀ Ազգային ժողովի աշխատանքային խումբը (համաձայնությամբ), ՀՀ արդարադատության նախարարությունը։ Սահմանադրության փոփոխություն ների 210-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է Կուսակցությունների մասին օրենքին (սահմանադրական օրենք) վերաբերող օրենդրական նախաձեռնության մշակումը ՀՀ արդարադատության նախարարության կողմից. այն պետք է խորդ արան ներկայացվի մինչև 2016թ. հոկտեմբերի 1-ը։ Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի 2-րդ մասով նախանշվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի (սահմանադրական օրենք) ընդունումը, փոփոխումը կամ լրացումը, պատասխանատուներն են ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ), այն ԱԺ պետք է ներկայացվի մինչև 2016թ. մայիսի 1-ը։  Նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է Դատական օրենսգրքի հետ կապված օրենսդրական նախաձեռնության ներկայացումը ԱԺ  ՀՀ արդարադատության նախարարության կողմից մինչև 2017թ. մարտի 1-ը, նույն գերատեսչությունը պետք է մինչև 2017թ. փետրվարի 1-ը ներկայացնի Սահմանադրական դատարանի մասին օրենքի հետ կապված օրենդրական նախաձեռնությունը։  Հանրաքվեի մասին օրենքին առնչվող  փողոխությունները կամ լրացումները  ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (համաձայնությամբ) խորհրդարան պետք է ներկայացնեն մինչև  2017թ. սեպտեմբերի 1-ը, իսկ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի հետ կապված օրենսդրական նախաձեռնույունը՝  ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ մինչև  2016թ. սեպտեմբերի 1-ը։ Նախատնշված է լարցումներ և փոփոխություններ կատարել նաև Դատախազության մասին օրենքում, պատասխանատուներն են  ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատախազություն (համաձայնությամբ) (2017թ. ապրիլի 1)։ Մինչև 2017թ. հունիսի 1-ը Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան պետք է ներկայացնեն  ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (համաձայնությամբ), Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի փոփոխությունները կամ լրացումները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ վերահսկիչ պալատ (համաձայնությամբ)՝ մինչև  2017թ. հոկտեմբերի 1-ը, և Կենտրոնական բանկի մասին օրենքի հետ կապված նախաձեռնությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկը (համաձայնությամբ)՝ մինչև  2017թ. մայիսի 1 –ը։

ՀՀ Նախագահի  հրամանագրով հաստատված երկրորդ հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի կազմում են՝

Գագիկ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ (խորհրդի նախագահ, համաձայնությամբ),  

Դավիթ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար,  

Հրայր Թովմասյանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ),  

Գևորգ Կոստանյանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետու- թյան գլխավոր դատախազ (համաձայնությամբ),

Հրայր Ղուկասյանը՝  Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական,

Սիրանուշ Սահակյանը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ),

Գրիգոր Մուրադյանը՝  Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,

 Գագիկ Ղազինյանը՝ «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) 

Գևորգ Դանիելյանը՝   «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասա րակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ),

Վարդան Պողոսյանը՝  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում  իրա վական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում (համաձայնությամբ)։

Երրորդ հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կ ա ր գի համաձայն՝ Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:  Խորհուրդը գործում է մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը։

 

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia