Սիրիայի հյուսիսում քրդերը ԻՊ-ի զինյալներից խլել են Մանաղ ռազմավարական ավիաբազան
International newsՍիրիայի հյուսիսում քրդերն ու նրանց դաշնակիցները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից խլել են Մանաղ ավիաբազան, որը գտնվում է Հալեպի նահանգում՝ Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Գործակալության տվյալներով՝ «քրդերը, արաբական ապստամբական խմբերի աջակցությամբ, գրավել են Հալեպի նահանգի ռազմավարական ավիաբազան, որը վերահսկվում էր իսլամիստների կողմից»:
Գործողության մանրամասնություններ չեն նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: