Էրդողանը սկսել է սպառնալ Եվրոպային. Der Spiegel
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի ղեկավար Յան Կլոդ Յունկերին սպառնացել է, որ եթե Եվրամիությունը չփոխի Անկարայի հետ պայմանագրի պայմանները, ապա թուրքական կողմը կբացի իր սահմանները` փախստականներով ողողելով ամբողջ Եվրոպան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է գերմանական Der Spiegel թերթը` հղում կատարելով Անթալիայում անցկացված բանակցությունների ձայնագրություններին:
Նշվում է, որ Էրդողանին զայրացերլ է այն, որ ԵՄ-ն մտադիր է փախստականներին Թուրքիայում պահելու համար Անկարային խոստացած 3 մլրդ եվրոն փոխանցել 2 տարվա ընթացքում: Էրդողանը պահանջել է փոխանցումը կատարել անմիջապես եւ հասցնել տարեկան 3 մլրդ եվրոյի:
Նա ասել է, որ եթե Եվրոպան չհամաձայնի իր պահանջներին, ապա կբախվի մեծ խնդիրների, եւ Բրյուսելն ինքնուրույն չի կարողանալու դուրս գալ այդ ճգնաժամից:
Թերթն ընդգծում է, թե փաստաթղթից երեւում է, որ Էրդողանը բավականին իշխանություն է զգում Բրյուսելի վրա: