ՆԱՏՕ-ն որոշեց ծովային գործողություն սկսել գաղթականների մաքսանենգությամբ զբաղվողների դեմ
International newsՆԱՏՕ-ն որոշել Է ծովային գործողություն սկսել գաղթականների մաքսանենգությամբ զբաղվողների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար ՈՒրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն «հաստատել Է Էգեյան ծովում միգրանտների փոխադրողների դեմ պայքարի գործողությունը»: «Էգեյան ծովում գործողությունը պետք Է սկսվի ամենակարճ ժամկետում»,-ընդգծել Է նա:
Զինվորական աղբյուրների տվյալներով՝ խոսքը վերաբերում Է ՆԱՏՕ-ի օդային եւ ծովային միջոցներով Էգեյան ծովում Թուրքիայից Հունաստան միգրանտների փոխադրող նավերի տեղաշարժման մոնիթորինգին, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ովքեր են անօրինական միգրանտների թրաֆիկի կազմակերպիչները: Իսկ միգրանտներին ՆԱՏՕ-ի նավերը օգնություն կցուցաբերեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: