Շավարշ Քոչարյանը Բաքվին ցույց է տվել Մինսկի խմբի ձևաչափից ազատվելու կարճ ճանապարհը
PoliticsՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Բաքվին ցույց է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից ազատվելու կարճ ճանապարհը:
«Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից ազատվելու համար Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ԼՂ-ի հետ ուղիղ բանակցություններով ճշգրտի երկու պետությունների սահմանները»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգուÕ ´ կատարած գրառմամբ հայտարարել է Շավարշ Քոչարյանը:
Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական` Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող երկխոսության ձևաչափի փոփոխման հայտարարություններով և նախաձեռնություններով: Մինսկի խմբին անգործության մեջ մեղադրելու հայտարարություններ են արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրանք անգամ մեղադրել են համանախագահներին իբր կրոնական խտրականություն դնելու մեջ: