Մոսկվայում ներկայացվել են 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության թալիսմանների տարբերակները
SportՄոսկվայում ներկայացվել են 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության թալիսմանների երեք տարբերակները: Այս մասին հաղորդում է sport.ru կայքը: Առաջարկված տասը տարբերակներից ժյուրին, որը գլխավորում է ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը, ընտրեց 3 տարբերակ: Դրանք են ՝ Կատուն, Գայլը և Վագրը: Թալիսմանները հեղինակել են ուսանողներ Եկատերինա Բոչարովան Տոմսկ քաղաքից, Վալերիա Տաբուրենկոն ՍանկÕ ¿-Պետերբուրգից և Սոֆիա Պոդլեսնիպը Նովգորոդից:
Ինչպես հայտարարեց Ռուսաստանում անցկացվող 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի ղեկավար Ալեքսեյ Սորոկինը, թալիսմանի վերջնական տարբերակը կընտրվի համաժողվրդական քվեարկության միջոցով 2018 թ-ի սեպտեմբեր ամսին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում և 12 մարզադաշտերում: