Զավեշտ. «Ադրբեջանի գիտության դերը Ամերիկայի հայտնագործության մեջ»
International newsՏարբեր ժողովուրդների հայրենիքում արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի միջնակարգ դպրոցի դասագրքերում աշակերտներին «հայրենասեր» մեծացնելու եւ Ադրբեջանի, իբր, հին պետություն լինելը «փաստելու» նպատակով «Ադրբեջանի գիտության դերը Ամերիկայի հայտնագործության մեջ» թեզ է առաջ քաշվել:Զավեշտն այն աստիճանի է, որ դրա նկատմամբ իր հեգնանքը faktxeber.com-ի հետ զրույց ում թաքցնել չի կարողացել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան:
«Հետո էլ ասում են, թե ինչու ես քննադատում կեղծ հայրենասերներին եւ պատմաբաններին: Սրան նայեք` «Ադրբեջանի գիտության դերը Ամերիկայի հայտնագործության մեջ»: Ես դեռ չեմ կարողանում որոշել, թե ինչում է կայանում 21-րդ դարում համաշխարհային գիտության սահմաններում Ադրբեջանի գիտության դերը, իսկ մարդիկ խոսում են 15-րդ դարում Ամերիկայի հայտնագործման մեջ Ադրբեջանի գիտության դերից», -ասել է նա:
Ֆազիլ Մուստաֆան եւս զավեշտ է համարել միջնակարգ դպրոցի դասագրքում այդ թեզի ներկայությունը աշակերտների հայրենասիրական զգացմունքների մեծացման համար ներկայացվելու մասին պնդումները:
«Վաղը մեկն էլ կվերցնի ու «Ամերիկայի հայտնագործության մեջ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմաբաններից բաղկացած արշավախմբի դերը» թեմայով գիտական թեզ կպաշտպանի», -հեգնել է նա:
Ֆազիլ Մուստաֆայի խոսքով` ըստ ադրբեջանցի «գիտնականների»` Քրիստոֆոր Կոլումբոսը Ամերիկան հայտնագործել է իրենց կողմից «ադրբեջանցի» համարվող վաղ միջնադարյան գրող Նասրեդդին Թուսիի ստեղծագործությունների հիման վրա: «Էդ ո՞ր խելքը գլխին գիտնականը կարող է Նասրեդդին Թուսիի ժառանգությունն անվանել Ադրբեջանի գիտություն: Որեւէ մեկը 13-րդ դարի որեւէ աղբյուրում Ադրբեջանի մասին գրառում հանդիպել՞ է: Կամ Կոլումբոսը երբ՞ եւ որտեղ՞ է ասել, թե օգտվել է Թուսիի ժառանգությունից», -նշել է նա:
Ֆազիլ Մուստաֆան Ադրբեջանի ԳԱԱ «գիտական» մակարդակի վերաբերյալ եւս մի ծիծաղելի օրինակ է բերել: «Մի անգամ մի հարգարժան գիտնական ինձ ասաց, որ իր գիտական թեզի թեման է «Նախնադարյան հասարակության մեջ զբոսաշրջությունը»: Ես չկարողացա թաքցնել ծիծաղս: Մի՞թե նախնադարյան հասարակության մեջ որեւէ մեկը կարող էր մտածել զբոսաշրջության մասին: Նավթադոլարների ցայտման ժամանակներում Բաքվում «Տնտեսության Ադրբեջանի մոդելը» թեմայով համաժողով էին կազմակերպել: Այժմ այդ թեման մոռացել են, որովհետեւ հասկացել են դրա աբսուրդ լինելը: Ուզում ե մ մեր գիտնականներին խորհուրդ տալ, որ իրենց գիտական թեզերի համար համոզիչ անուններ ընտրեն, որպեսզի նրանց նկատմամբ հարգանքը արժեզրկված ադրբեջանական մանաթի չափ չիջնի», -ասել է նա: