Դավութօղլուն մեկնում է Կիեւ մասնակցելու Ղրիմի գծով բանակցություններին
International newsԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փետրվարի 15-ին կայցելի Ուկրաինա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Երկուշաբթի ես ընդունում եմ պաշտոնական այցով ժամանող Թուրքիայի վարչապետին», -ասել է նա: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է Թուրքիային հրավիրել Ղրիմի գծով բանակցություններին: