Նիկոլայ Բորդյուժան 2017 թվականին կթողնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը
International newsՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2017 թվականին կթողնի իր պաշտոնը, նրան կփոխարինի կազմակերպության անդամ այլ երկրի ներկայացուցիչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է Բորդյուժան ինքը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բորդյուժայի լիազորությունները երկարացվել են մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը: Այդ պաշտոնը նա զբաղեցնում Է 2003 թվականից: Բորդյուժան նաեւ նշել Է, որ ՀԱՊԿ-ի երկրներում անվտանգության հետ կապված իրադրությունը ներկայում ավելի կայուն Է, քան Արեւմտյան Եվրոպայի առանձին պետություններում: «Եթե ընդհանուր եզրակացություն անենք, ըստ իս՝ մեր պետություններում իրադրությունն ավելի կայուն ու կանխատեսելի Է, քան Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում»,-հայտարարել Է նա:
Բորդյուժան ընդգծել Է, որ անցյալ տարի կազմակերպության ողջ գործունեությունը միտված Է եղել ՀԱՊԿ-ի մեջ մտնող երկրների կայունության եւ անվտանգության ապահովմանը:
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրն ստորագրվել Է 1992 թվականի գարնանը եւ ուժի մեջ մտել 1994 թվականին: ՀԱՊԿ-ն, որպես այդպիսին, կազմավորվել Է 2002 թվականի գարնանը: Այժմ նրա մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: