ՆԱՏՕ-ի նավերն Էգեյան ծովում ձեռնամուխ են եղել դաշինքի առաքելությանը
International newsՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի կազմից երեք նավեր՝ Գերմանիայի հրամանատարությամբ, ձեռնամուխ են եղել Էգեյան ծովում անօրինական միգրանտների փոխադրողների դեմ պայքարի աջակցման գործողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 12-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՆԱՏՕ-ին մոտ կանգնած դիվանագիտական մի աղբյուր:
«Դաշինքի նոր առաքելության իրականացմանը ձեռնամուխ են եղել արդեն ջրատարածքում գտնվող FGS Bonn մարտական աջակցման գերմանական նավը, կանադական եւ թուրքական NCSM Fredericton եւ TCG Barbaros ֆրեգատները»,-գործակալությանն ասել Է զրուցակիցը:
ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների նախարարները փետրվարի 11-ին որոշել են Էգեյան ծով ուղարկել երկրորդ մշտական ռազմածովային խումբը՝ Հունաստանին եւ Թուրքիային օժանդակելու անօրինական միգրանտների փոխադրողների դեմ մղվող պայքարում: