Yerevan, 18.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը ոչ մեկի համար սևագրության թուղթ չի կարող լինել

Analysis

Կարեն Դուրգարյանն այդպես էլ չհամակերպվեց, որ թղթի վրայից «գլխավոր» բառը իր հաստիքի «անվանումից» դուրս գա: Ու սկսվեց իսկական տեղապտույտը նախ՝ սեփական անձի ու արդեն անցյալում մնացած «գլխավոր» բառի շուրջ: Ու թեև նախորդ տարվա դեկտեմբեր ամսի վերջին իր ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ իր կռիվը ամենևին էլ աթոռի համար չէ, բայց կյանքը ցույց տվեց, որ դա ամենևին էլ այդպես չէ:

Վերջին շրջանում էլ նրա անձի շուրջ նոր ինտրիգ հյուսվեց: Եվ այս անգամ էլ, որքան էլ զարմանալի է, նա Հայաստանում չէր: Ստացվում է, որ նրան նույնիսկ հաջողվում է Հայաստանում չլինել, բայց դիրիժորի փայտիկն այնքան երկարացնել, որ հնարավոր լինի նույնիսկ Հայաստանում նոր ինտրիգները բեմադրել ու «չափ տալ»:

Այն, որ նա անկեղծ չէր լրագրողների հետ հայտնի հանդպման ժամանակ, հասկացան բոլորը, քանի որ, չգիտես ինչու, նա «մեծահոգաբար» լռեց այն մասին, որ թեև իր հաստիքից հանվել է «գլխավոր» բառը, բայց աշխատավարձի չափը մնացել է նույնը, որն այլևս նախորդ տարիների չնչին կոպեկներ չի կարելի անվանել: Դրանից բացի, նա նաև ստացել էր օրենքով սահմանված այն տույժն ու տուգանքը, որը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով՝ երկու ամիս առաջ այդ մասին տեղյակ չպահելու մասով:

Իհարկե, հասկանալի է, որ մեր Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում աշխատելով՝ նա ավելի համեստ աշխատավարձ կստանա, քան, օրինակ՝ Մարինյան թատրոնում կամ այլ հայտնի բեմերում, բայց, այնուամենայնիվ, սեփական երկրի հանդեպ անշնորհակալ կեցվածք ընդունելն ու մարդկանց հետ շանտաժի լեզվով խոսելը պետք է, որ այնքան էլ հարիր չլիներ դասական երաժշտությամբ զբաղվող բարձրակարգ մասնագետի համար:

Բայց, արի ու տես, որ դասականը ինչքան էլ դասական կեցվածք է ենթադրում, բայց դա տևում է մինչև այն պահը, երբ բավարարվում են սեփական հավակնությունները: Իսկ երբ, օրինակ՝ խոսքը պաշտոն ունենալ-չունենալու մասին է, այդ ժամանակ արդեն մարդը կարող է մի կողմ դնել սեփական թե՛ հեղինակությունը, թե՛ բեմարվեստի մասին ողջ գիտելիքն ու փորձը և սեփական հավակնությունները բավարարելու համար թքել նույնիսկ այն ապուրի մեջ, որից բավականին երկար ժամանակ սնվել է և որի շնորհիվ անուն ու հեղինակություն է ձեռք բերել:

Ի դեպ, այնքան էլ հասկանալի չեղավ, թե ստեղծագործող մարդու, այս դեպքում Կարեն Դուրգարյանի համար որքանո՞վ էր կարևոր ադմինիստրատիվ հաստիք զբաղեցնելը, առավել ևս, երբ նա տարվա մեծ մասը ո´չ տեղում է և ո´չ էլ երկրում: Չէ՞ որ այդ հաստիքն էլ իր պահանջներն ունի, որոնք նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ի կատար ածել: Ու քանի որ դեռևս գիտության նվաճումներն այն աստիճանի չեն հասել, որ մարդը կարողանա նույն պահին միաժամանակ երկու տեղում էլ լինել ու մի ձեռքով չափ տալ, մյուսով էլ ադմինիստրատիվ գործերով զբաղվել, ապա պետք է ասել, որ իր համար ստեղծված նոր պայմանները պետք է, որ ավելի նպաստավոր լինեն լիարժեք ձևով ստեղծագործական գործունեությանը նվիրվելու համար:

Այնպես որ, իր հաստիքից «գլխավոր» բառը հանելու հետևանքով Կարեն Դուրգարյանի կողմից ցուցաբերած անհանդուրժողական կեցվածք ընդունելուց առաջ պետք է հիշել, որ երբ 14 տարի առաջ իրեն վստահվեց գլխավոր դիրիժորի պաշտոնը, այն ժամանակ նա այնքան հեղինակություն և փորձ չուներ, ինչքան հիմա: Ասել է, թե բարձր գնահատելով նրա ունակությունները, նրան վստահվեց մի պաշտոն, որի շնորհիվ նա կարողացավ և՛ աճել, և՛ ճանաչում ձեռք բերել: Ու փոխարեն շարունակեր հայրենիքի կողմից իրեն շնորհած դափնիները վայելել՝ մտքում միշտ հիշելով, թե ինչ համբավ ուներ մինչ այդ և այս տարիներին ուր հասավ, ընտրեց ամենավատագույնը՝ արհամարհել սեփական երկիրը, հանդիսատեսին և նաև ժամանակին իրեն վստահած բոլոր այլ մարդկանց, իրեն շատ «սիրող» կոլեկտիվին ու արհամարհական կեցվածքով, առանց «պակլոն տալու» որոշեց հեռանալ մայր թատրոնից էլ, երկրից էլ:

Դե ինչ, նման դեպքերում մնում է ասել՝ մեծություն լինելը միայն խոսքով չէ, այլ նաև գործով է, և որքան էլ բարձրանում են, միշտ պետք է հիշեն՝ ով էր, որտեղից եկավ և ինչպես դարձավ գլխավոր: Ու ինչքան բարձրանան, այնքան պետք է մեծահոգի լինեն սեփական անձի, հայրենիքի ու ցանկացած աթոռիկի նստել-ինջնելու երևույթի հանդեպ, քանի որ մարդն աթոռով չի ծնվում, դա նրան ժամանակավոր են տալիս, ինչը շատ հաճախ «օգտագործելով»՝ շատերը փորձում են սեփական իմիջի կերտմանը ծառայեցնել ու առանց «պարդոն» ասելու երկրից թռչել:

Արմինե Գրիգորյան

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends