ԿՈՆԿԱԿԱՖ-ը չի սատարելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին առաջադրված թեկնածուներից ոչ մեկին
SportԿՈՆԿԱԿԱՖ-ը չի սատարելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին առաջադրված թեկանծուներից ոչ մեկին: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը` հղում անելովsport.ru կայքին: Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONCACAF)-ը, որոշել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլի ազգային ֆեդերացիա, որը մտնում է ԿՈՆ ԿԱԿԱՖ-ի կազմի մեջ, պետք է ինքը իր համար որոշի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներից ում է հավանություն տալիս: Այս մասին հայտնում է «World Football Insider » -ը:
Փետրվարի 11-ին և 12-ին Մայամիում կայացած հանդիպան ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահության թեկնածուները ներկայացրել են իրենց ծրագրերը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ասոցիացիայի 41 անդամ երկրների ղեկավարներին: Թեկնածուներից ամեն մեկի ելույթը տևեց 20 րոպե, որի ընթացքում նրանք ներկայացրեցին ՖԻՖԱ-ի ներսում փոփոխությունների և բարելավումների իրենց պատկերացումները:
ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում թեկնածություն են առաջադրել Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ (AFC) շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը և Հարավ Աֆրիկյան Հանրապետության բնակարաշինության նախկին նախարար Տոկիո Սեկսվիլեն, ով չէր եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման: