«Շիրակ»-ը երկրորդ արատահմանյան հավաքը կանցկացնի Սոչիում
SportԳյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը արտասահմանյան երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Սոչիում։
Ակումբի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, փետրվարի 17-ից մար տի 2-ը գյումրեցիները կհանգրվանեն «Վեսնա» հյուրանոցում։
Հավաքին կմասնակցեն 23 ֆուտբոլիստներ: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նախատեսել է հավաքի ընթացքում անցկացնել չորս ընկերական հանդիպում՝ փետրվարի 19-ին, 23-ին, 26-ին և մարտի 1-ին: Մրցակիցների անունները կհրապարակվեն ավելի ուշ: