Մանչեսթեր Յունայթեդը մտադիր է Պրեմիեր լիգայի ռեկորդային տրանսֆեր իրականացնել
SportԴորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության շրջանակում: Ինչպես հայտնում է Daily Mail»-ը, անգլիական ակումբը մտադիր է ամռանը ձեռք բերել գաբոնցի ֆուտբոլիստին և նրա տրանսֆերի համար վճարել 70 միլիոն ֆունտ (90 միլիոն եվրո):
Ըստ թերթի տվյալների «Մանչեսթեր Յունայթեդը» Օբամեյանգից բացի դիտարկում է Ռոբերտ Լևանդովսկու («Բավարիա»), Նեյմարի («Բարսելոնա») և Գարեթ Բեյլի («Ռեալ» ) թեկնածությունները, սակայն ամենահավանական տարբերակը համարվում է «Բորուսիայի» հարձակվողինը:
Նշվում է, որ այս շաբաթ մանչեսթերցիների բաժնետերերի հանդիպման ժամանակ ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը հայտարարել է, որ «կարմիր սատանենրի» գանձարանում առաջացել է պահեստային ֆոնդ, որը կազմում է 120 միլիոն ֆունտ: Այդ գումարը ակումբը մտադիր է ծախսել աստղային նորեկներ ձեք բերելու շուրջ:
Գործարքի իրականացման դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի տրանսֆերային նոր ռեկորդ կսահմանի: Անգլիական ակումբի կողմից ձեռք բերված ամենաթանկ ֆուտբոլիստը համավում է Անխել Դի Մարիան, ում համար 2014 թվականի ամռանը նույն «Յունայթեդը» 75 միլիոն եվրո էր վճարել «Ռեալին»: