"Ալ-Արաբիա" ՀԸ հետ հարցազրույցում ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ ԱՄՆ ցամաքային զորքերն Իրաք չի տեղակայի:
Քերին նշել է, որ ԻԼԻՊ դեմ պայքարում կարևոր դեր են խաղում քրդերը, ավելի կոնկրետ`քրդական զինված խմբավորումները, որոնք էլ կիրականացնեն ցամաքային գործողությունները, իսկ ԱՄՆ-ը կբավարարվի միայն ծայրահեղ իսլամիստների դիրքերին օդային հարվածներով: Ի դեպ, այս առնչությամբ ԱՄՆ-ն արժանացել էր Իրանի նախագահ Ռուհանիի մեղադրանքին, որ ԱՄՆ գործողություններում անվճռականություն է նկատվում: