Կարլո Անչելոտին ներկա է եղել «Արսենալ» - «Լեսթեր» խաղին (ֆոտո)
SportԱնգլիայի առաջնության 26-րդ տուրի «Արսենալ» - «Լեսթեր» հանդիպմանը Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի տրիբունայից հետեւել է նաեւ իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին, որն ամռանը կգլխավորի Մյունխենի «Բավարիան»: ԱնչելոտինԹվիթերում կատարած գրառումով հիացմունք է արտահայտել հանդիպման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելացված 5-րդ րոպեին Ուելբեքի խփած գոլի շնորհիվ «Արսենալը» կամային հաղթանակ է տարել «Լեսթերի» նկատմամբ, որը երկրորդ խաղակեսի մեծ մասն անցկացրեց տասը ֆուտբոլիստներով:
