Յուրա Մովսիսյանը գոլ է խփել «Ռեալ Սոլթ Լեյքում»
SportՀայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել: Հարավայի Կորեայի «Սոննամ» ակումբի հետ ընկերական խաղում Մովսիսյանն աչքի է ընկել 50-րդ րոպեին: Սոլթ Լեյք Սիթիի թիմը հաղթում է նվազագույն հաշվով:
«Ռեալ Սոլթ Լեյքը» պատրաստվում է ԿՕՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպմանը: Փետրվարի 24-ին կայանալիք խաղում ամերիկյան թիմը կմրցի Մեքսիկայի «Տիգրեսի» հետ: