«Փյունիկ»-ը 3:1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամո»-ի երիտասարդական թիմին
SportԿիպրոսյան հավաքի շրջանակներում Երեւանի «Փյունիկ»-ը փետրվարի 15-ին ուժերն է չափել Մոսկվայի «Դինամո»-ի երիտասարդական թիմի հետ:
Հայկական թիմը հաղթել է 3-1 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Ռազմիկ Հակոբյանը, Հովհաննես Փանոսյանն ու Էրիկ Պետրոսյան ը:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Փյունիկ»-ը մրցելու է «Ախնա»-ի հետ, սակայն այս հանդիպումնը չի կայացել: Մոսկովյան թիմի հետ հանդիպումը կայացել է «Ախնա»-ի դեմ հանդիպման փոխարեն:
Փետրվարի 15-ին «Փյունիկ»-ը եւս մեկ ստուգողական հանդիպում ունի, այս անգամ մրցակիցը Չերկասի «Դնեպր» թիմն է: