Արտյոմ Խաչատուրովը մասնակցել է «Զարյա» -ի ուսումնամարզական հավաքին
SportԿենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու մոլդովայան «Զարյա» ֆուտբոլային թիմի ուսումնամարզական հավաքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moldova.sports.md-ի տեղեկացմամբ, ֆուտբոլիստը մեկնել է ակումբի հրավերով:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Երեւանի «Արարատ»-ի հետ պայմանագիր կնքելուց շաբաթ անց խզել էր այն: Խաչատուրովը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Շերիֆ»-ը, «Տիրասպոլ»-ը, «Զիմբրու»-ն, «Կիզիպժառ»-ը: