Թուրքիայում ձերբակալվել են ոսկու մաքսանենգությամբ զբաղվող ադրբեջանցիներ
International newsԱդրբեջանի երկու քաղաքացիներ, որոնց անունները չեն հրապարակվում, Թուրքիայում ձերբակալվել են 30 կգ-ից ավելի մաքուր ոսկու ձուլակտրոներ վաճառելու պահին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, մաքսանենգ ճանապարհով Թուրքիա անցկացրած ոսկին նրանք փորձել են վաճառել Ստամբուլում:
Ձերբակալվածները հայտնել են, որ հանդիսանում են ոսկերիչներ, եւ այն քանի որ Թուրքիայում ոսկին ավելի թանկ է, քան Ադրբեջանում, հալել են իրենց ունեցած ոսկին եւ անօրինական ճանապարհով բերել Ստամբուլ վաճառելու համար: